Ալցհայմերի Հիվանդության Կանխարգելիչ Միջոցներ

Շատերը կարծում են, որ չեն կարող կառավարել իրենց միտքը։ Այն ուղղակի համարում են մարմնի նույնքան կարևոր մաս, որքան սիրտն է։ Շատերը ենթադրում են, որ Ալցհայմերի հիվանդությունը կապված է ծերացման հետ, սակայն բժիշկ փորձագետներն պնդում են են, որ դուք ինքներդ կարող եք նվազեցնել ճանաչողական խնդիրների ռիսկը։ Այս մասին մեզ է հայտնում “Woman’s Day” պարբերականը։

Պարբերականը հայտնում է, որ երբեք ուշ չէ զբաղվել ուղեղի առողջությամբ։ Այս առիթով  առաջարկում է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

Ակտիվացրեք Ձեր Մարմինը
մարմնի ակտիվ շարժ

Շատ շարժվե՛ք։ Կլինի դա խաղի, շան հետ զբոսանքի, թե քայլքի տեսքով էական չէ։ Մեկ կամ երկու տասնամյակ առաջ պարզել են, որ մինչ Ալցհայմերի ախտանիշների ի հայտ գալը ձեր գլխում հավաքվում է ամիլոիդ կոչվող նյութը։ Սակայն ասում են, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ձեր ուղեղից այս նյութի դուրս մղմանը։

 

Ակտիվացրեք Ձեր Ուղեղը

ուղեղի վարժանք

 Կարիք չկա փազլներ հավաքել կամ էլ համակարգչային խաղեր խաղալ, որպեսզի ձեր միտքը ակտիվ պահեք։  Ֆիլմ նայելու ընթացքում ձեր մտածելու գործընթացին եթե ավելացնեք մի փոքր հիմնավորում և ուշադրություն, ապա դա բավականին դրական արդյունք կարող է ունենալ։  Առօրյան փոխել պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է մտքի աշխատանքի համար առողջարար վարժանքներ ներառել։

Քնե՛ք

հանգիստ քուն

Քնելու ժամանակ ձեր ուղեղն ազատվում է անպետք մտքերից և օրվա ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան դասավորում է դարակների մեջ։ Այս պրոցեսն օգնում է ձերբազատվել ամիոլիդներից։ Դուք պետք է կանոնավոր քնի ռեժիմ ունենաք։ Զբաղվածությունը չպետք է խանգարի ձեր քնելու ժամերին։ Կազմե՛ք քնելու և արթնանալու հստակ գրաֆիկ։

Հետևե՛ք Ձեր Սրտին

Ձեր սրտին ցանկալի ուտեստը

Ձեր սրտի առողջությունից բխում է ուղեղինը։  Ալցհայմերի և սրտի հիվանդությունների ախտանիշները գրեթե նույնն են`  բարձր արյան ճնշում, գիրություն և խոլեստերինի բարձր ցուցանիշներ։  Փորձեք ձեր սննդակարգը լցնել այնպիսի բաներով, որոնք օգտակար կլինեն ձեր սրտի համար։