
Ալկոհոլը վնասում է ձեր մաշկը
Կատարյալ մաշկ ունենալու համար մենք խնամքի տարբեր միջոցներ և քսուքներ ենք օգտագործում, փորձում ենք շատ ջուր խմել և այլն: Սակայն մաշկի որակը լավացնելու համար շատ ավելի կարևոր է հրաժարվել կամ նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը, քանի որ պարզվում է՝ ալկոհոլը զարմանալիորեն մեծ ազդեցություն ունի մաշկի վրա:
Նյու Յորքի հայտնի սննդաբաններից մեկը նշում է. «Ես միշտ կատակում եմ հիվանդներիս հետ՝ ասելով, որ եթե ուզում եք ծերանալ, շարունակեք ալկոհոլ օգտագործել»:
Ալկոհոլի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա հսկայական է. այն վնասում է ինչպես ներքին օրգանները՝ ենթաստամոքսային գեղձը, լյարդը, այնպես էլ մաշկը: Ընդ որում, ալկոհոլի ամենամեծ վնասներից մեկն օրգանիզմի ջրազրկումն է: Հայտնի է, որ այն օրգանիզմից դուրս է բերում ողջ հեղուկը:
Հարկ է նշել, որ ալկոհոլային խմիչքները տարբեր կերպ են ազդում մաշկի վրա: Որպես կանոն, օղին, ջինը և թեքիլան ավելի արագ են դուրս են գալիս օրգանիզմից: Եվ եթե դուք որոշել եք անպայման ալկոհոլ օգտագործել, ապա նախապատվությունը տվեք օղուն:
Միևնույն ժամանակ ցանկալի է հիշել, որ ալկոհոլի հետ հարկավոր է շատ ջուր խմել:
Աղբյուր՝ vogue.com