Ալեքսանդր Բաբասյանը և Լիլիթ Բաբասյանը բաժանվել են

Ըստ որոշ աղբյուրների` դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու սննդաբան Լիլիթ Բաբասյանը բաժանվել են։ Նրանք հանդիսանում էին հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը։ Լիլիթը բոլոր սոցցանցերից հեռացրել է ամուսնու հետ համատեղ լուսանկարները, և փոխել ազգանունը՝ դարձնելով այն Բասյան։ Սակայն Ալեքսանդր Բաբասյանը սոցցանցերում ոչ մի համատեղ լուսանկար չի հեռացրել։

Դերասանը այս թեմայի շուրջ մեկնաբանություններ դեռևս չի թողել։

Հիշեցնենք, որ զույգը երբեք չի թաքցրել, որ իրենց հարաբերություններում երբեմն անհարթություններ և վեճեր են եղել։ Նախկին ամուսինները ունեին մեկ որդի։