
5 եղանակ աչքերի տակի սև շրջաններից ազատվելու համար
Ինչպես ասես դրանց չեն անվանում՝ փոսիկներ, կապտուկներ, այտուցներ: Դրանք կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ գենետիկ գործոններից սկսած մինչև հորմոնալ խախտումներ կամ ուղղակի սովորական հոգնածություն և սթրես։ Մի բան ակնհայտ է՝ աչքերի տակի մուգ շրջանները մեզ չեն գեղեցկացնում։
Ամեն կին իր կյանքում գեթ մեկ անգամ կանգնում է այս խնդրի առաջ՝ սև շրջաններ և աչքի տակի այտուցներ։ Դրանցից ընդմիշտ և արագ ազատվել չի հաջողվի։ Սակայն ձեռքի տակ եղած այս միջոցները կարող են օգնել սև շրջաններն ավելի աննկատ դարձնել։
- Խմե՛ք մեկ բաժակ մաքուր ջուր։ Իսկ ավելի լավ է՝ երկու։ Սև շրջանների հայտնվելու պատճառներից մեկը ջրազրկումն է։ Օրգանիզմը «երաշտից» փրկվելու համար ջուր է խնայում, և առաջին հերթին տուժում է աչքերի տակի հատվածը։ Դարձրե՛ք սա ձեր կանոնը՝ օրական խմեք 1,5լիտր մաքուր ջուր։
- Սառցախցիկում պահե՛ք անանուխով և երիցուկով սառցե խորանարդիկներ։ Երկու բույսերն էլ շատ արագ ազդեցություն կունենան։ Գլխավորը չպետք է սառույցը 3 րոպեից ավելի պահել, որպեսզի չվնասեք աչքերի տակի նուրբ մաշկը և անոթները։
- Եթե խորանարդիկներ չկան, կարող եք դրանք փոխարինել սառը գդալներով։ Գդալները մի քանի րոպե թողե՛ք սառցախցիկում, այնուհետև ուռուցիկ կողմով դրե՛ք խնդրահարույց հատվածում, մինչ գդալների տաքանալը։
- Խնդիրը թաքցնելու հարցում կօգնի ձեր մաշկից մի քանի երանգ ավելի բաց գույնի կոնսիլերը։ Աչքի տակի նուրբ մաշկի համար ավելի լավ է ընտրել քսուք։ Կոնսիլերը պետք է քսել մատներով, թեթև շարժումներով՝ սկսելով ամենամուգ մասից։
- Դիմահարդարումը ճիշտ շեշտադրե՛ք։ Ընդգծե՛ք վերին կոպերը սև մատիտով։ Դա կշեղի ուշադրությունը խնդրահարույց հատվածից և հայացքն արտահայտիչ կդարձնի։ Ստորին կոպի լորձային եզրագիծն ընդգծե՛ք պինդ մատիտով, այն հայացքին փայլ կհաղորդի, իսկ մուգ շրջաններն ավելի քիչ տեսանելի կդառնան։
Աղբյուր՝ Grazia