
Ադելը պատրաստվում է իր նոր ալբոմի թողարկմանը
Թեև այս տարի Ադելի անձնական կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են հրապարկվել, հայտնի է դարձել, որ նա շուտով պատրաստվում է թողարկել իր նոր ալբոմը։
«Նա և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես պատրաստվում է իր նոր ալբոմի թողարկմանը», – հայտնել է անանուն աղբյուրը: «Նախորդ տարին շատ դժվար տարի էր նրա համար, և նոր երաժշտություն ստեղծելը նրա համար թերապիայի նման է: Նա պատրաստ է կիսվել դրանով իր երկրպագուների հետ»:
Աղբյուրը նաև նշել է, որ Ադելի նոր ալբոմը նույնքան անձնական կլինի, որքան նրա նախորդ ալբոմներն էին: «Նոր երաժշտության շնորհիվ Ադելն իրեն երջանիկ է զգում»:
Նշենք, որ երգչուհին շատ մտերիմ է իր վեցամյա որդու՝ Անժելոյի հետ, և նրանք իրենց ժամանակը հիմնականում անցկացնում են Լոս Անջելեսում և Մեծ Բրիտանիայում։ «Ադելը սիրում է Լոս Անջելեսը և հրաշալի կյանք է ապրում իր որդու հետ: Նա ուզում է իր կյանքը հնարավորինս գաղտնի պահել», – ասել է աղբյուրը:
Աղբյուր՝ Elle