Ադելը զգալի նիհարել է ամուսնալուծությունից հետո

Հայտնի երգչուհի Ադելն ամուսնալուծությունից հետո նոր կյանք է սկսել: Առաջին հաջողությունը քաշի զգալի կորուստն է՝ 14 ֆունտ:

Us Weekly ամսագիրը բացառիկ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե ինչպես է երգչուհին կարողացել ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Երգչուհին սկսել է զբաղվել սպորտով՝ վարձելով անձնական մարզիչ Լոս Անջելեսում: Նա 60 րոպեանոց մարզումներ է անում, որոնք ներառում են կարդիո վարժություններ և պիլատես: «Նա գտել է այն տարբերակը, որն իսկապես արդյունք է տալիս, և վայելում է այն», – գրում է աղբյուրը:

31-ամյա աստղը խոստովանել է, որ ցանկանում է քաշ կորցնել առողջ լինելու և 6-ամյա որդու համար լավ օրինակ ծառայելու համար:

Աղբյուր՝ usmagazine.com