Զվարճալի տարբերություններ տղամարդկանց և կանանց միջև

Տղամարդիկ և կանայք, որպես կանոն, բազմաթիվ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն, և երբեմն կարող է թվալ, որ նրանք երկու տարբեր աշխարհներից են: Թերևս դա է պատճառը, որ ընդունված է ասել, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք ՝ Վեներայից։

Միգուցե դուք զարմանաք, երբ բացահայտեք, որ տղամարդիկ իրենց էությամբ այնքան բարդ չեն, որքան կանայք:

Տղամարդիկ շատ ավելի պարզ են իրենց տեսակետներում, ինչպես նաև առօրյա գործերի նկատմամբ իրենց մոտեցումներում։

Ձեր ուշադրությանն ենք երկայացնում զվարճալի տարբերություններ տղամարդկանց և կանանց միջև.

Հագուստ

Անգամ եթե կանանց զգեստապահարանը լի է նորաձև հագուստով և կոշիկներով, նրանք մշտական երկմտանքի մեջ են առավոտյան, երբ հարկավոր է լինում հագուստ ընտրել։ Մինչդեռ տղամարդիկ ճիշտ հակառակն են. նրանք կարող են մի զույգ կոշիկով և հագուստով բավարարվել մի ամբողջ շաբաթ:

Գույներ

Կանայք ավելի լավ են տարբերում գույները, քան տղամարդիկ: Սովորաբար կանայք հեշտությամբ կարող են առանձնացնել բոլոր երանգները, մինչդեռ տղամարդիկ տարբերում են միայն ընդհանրական գույները և տարբերություն չեն տեսնում երանգների միջև:

Սոցիալական ցանցեր

Եթե տղամարդը մեկ շաբաթ օֆլայն լինելուց հետո ընդամենը մեկ կամ երկու ծանուցում է ստանում, ապա նույն ժամանակահատվածում կինը տասնյակ հաղորդագրություններ, ծանուցումներ և ընկերության առաջարկներ է ստանում։

Հանդիպման նախապատրաստվելիս

Տանից դուրս գալիս, օրինակ, ընթրիքի նախապատրաստվելիս, կինը նախապես տեղեկանում է նախատեսվող ժամի մասին։ Այնուամենայնիվ, դուրս գալու պահին, որպես կանոն, պարզ է դառնում, որ նա դեռ պատրաստ չէ։ Մինչդեռ տղամարդիկ սովոր չեն երկար ժամանակ ծախսել պատրաստվելու վրա, և սովորաբոր գործի են անցնում տանից դուրս գալուց միայն տասը րոպե առաջ:

Բաժանումներ

Բաժանման սկզբնական օրերին տղամարդիկ նույնքան ծանր հոգեկան ապրումներ չեն ունենում, որքան կանայք։ Իհարկե, ժամանակի ընթացքում տղամարդիկ սկսում են ավելի դժվար տանել բաժանումը, քան կանայք։ Ի վերջո, կանայք կարողանում են հաղթահարել բաժանումն ու առաջ շարժվել՝ ավելի մոտիվացված և ավելի ուժեղ, մինչդեռ տղամարդիկ ժամանակի ընթացքում ավելի ճնշված են դառնում։

Հայելու մեջ նայելիս

Հայելու մեջ նայելիս կինն առաջին հերթին տեսնում է իր թերությունները՝ անգամ եթե շատ գեղեցիկ տեսք ունի,  մինչդեռ տղամարդը միայն իր առավելություններն է տեսնում։

Համակարգչային էկրան

Տղամարդիկ շատ ավելի լավ են համակարգում իրենց համակարգչային էկրանը, քան կանայք։ Նրանք, սովորաբար, մանրակրկիտ կերպով դասավորում են իրենց բոլոր փաստաթղթերը։ Մինչդեռ կանանց համակարգչային էկրանը միշտ թափթփված տեսք ունի։

 

Աղբյուրը՝  Funnyworm.com